Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ, փոխհրաձգություն է եղել․ ադրբեջանցի սահմանապահը սպանվել է


Իրան-Ադրբեջան սահմանին՝ Հորադիզի մոտ, փոխհրաձգություն է եղել․ ադրբեջանցի սահմանապահը սպանվել է

  • 10-03-2019 21:06:26   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախի Հորադիզի հարևանությամբ։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։
 
Զինված խմբի անդամները պատասխանել են ադրբեջանցի սահմանապահների կրակոցներին։ Փոխհրաձգության ընթացքում ադրբեջանցի երկու սահմանապահ վիրավորում է ստացել, մեկը՝ սրտի շրջանում, մյուսը՝ ձեռքի։ Առաջինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Երկրորդը ողջ է մնացել ու մեդալ է ստացել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավարի կողմից։
 
Ինչ վերաբերում է Իրանից Ադրբեջան անցնելու փորձ կատարած զինված խմբի անդամներին, նրանց հաջողվել է խուսափել ձերբակալությունից։ Նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play