Գյուտարարն առաջարկում է ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում ներգրավելու ակնկալիքով. Բաց նամակ՝ ՀՀ Վարչապետին


Գյուտարարն առաջարկում է ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում ներգրավելու ակնկալիքով. Բաց նամակ՝ ՀՀ Վարչապետին

  • 10-03-2019 23:27:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բաց նամակ
ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին
“Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ” 
նախկին տնօրեն Ստյոպա Խոյեցյանից 
 
Հայ գիտնականների կողմից մշակված, փորձարկված տեխնոլոգիաները , ՀՀ հեղինակային իրավունք ստացած մեքենասարքավորումները թույլ են տալիս . 
 
1. Ութ մլրդ խ.մ մակերևույթային , արտերկիր “փախչող” ջուրը , որը ոռոգման ջրի մեր պահանջարկի քառապատիկն է, թողնել հանրապետությունում լուծելով հետևյալ խնդիրները . բարձրացնել հողի խոնավությունը (իջեցնել ոռոգման ջրի պահանջարկը) ,արոտների և խոտհարքերի բերքատվությունը, կասեցնել երաշտը, տարածքային հրդեհները, հողատարման (հումուսատարման ), անապատացման երևույթները , վերագործարկել խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները:
 
2. Գոմաղբից, թռչնաղբից ստանալ վարակազերծված , գրանուլացված և հեղուկ օրգանական պարարտանյութեր , գրանուլները հարստացնել ցեոլիտով , բենտոնիտով , կալիական տուֆով , մոխիրով և այլն, բարելավելով, հողի ֆիզիկամեխանիկական հատկությունները , պատրաստել անձրևորդների աճեցման կերախառնուրդ, նաև սպիտակուցային խտանյութ, պինդ վառելանյութ, բուսաբուծության թափուկներից և այրման ենթակա զիբիլից:
 
3. Լուծել կամավորության սկզբունքով , մասնավորի տավարով անասնագլխաքանակի կենտրոնացման խնդիրը ստեղծելով նոր տեխնոլոգիաներով և մեքենասարքավորումներով հագեցած , կաթնապրանքային մոդելային ֆերմա, հենվելով առավելապես հայրենական գիտատեխնիկական ներուժի վրա: 
Նշված աշխատանքների զգալի մասը փորձարկվել է արտադրական պայմաններում, գրանուլացված թռչնաղբը իրացվել է նաև մանրածախ շուկայում , ստացվել են նաև հեղինակային իրավունքի վկայականներ:
 
Խնդիրը քննարկվել և հավանության է արժանացել անցյալ տարի ՀՀ Գյուղատնտեսության Բնապահպանության , Արտակարգ իրավիճակների , Տարածքային կառավարման , Բնական պաշարների նախարարությունների կողմից , իսկ այս տարի ` նաև Հանրային խորհրդի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովների կողմից:
Խնդրում եմ քննարկել այդ մշակումները հանրապետությունում ներդնելու հնարավորությունների հարցը:
 
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով` Ստյոպա Խոյեցյան
ք.Երևան , Ա. Ավետիսյան 23րդ շենք, բն.9
+37491314943, +37410222066
10.03.2019թ.
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ