«Գարունը Փարիզում». IDBank-ը Mastercard-ի հետ համատեղ խաղարկում է Փարիզի Դիսնեյլենդի 4 տոմս
11-03-2019 10:58:21 | Հայաստան | Կազմակերպություններ
IDBank-ը մասնակցում է Mastercard-ի «Գարունը Փարիզում» ակցիային և իր Mastercard քարտապաններին հնարավորություն է տալիս շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար:
Մարտի 1-ից ապրիլի 14-ը կատարեք գնումներ Mastercard-ով, հավաքեք 8000 դրամ և ավելի արժողությամբ 8 կտրոն, գրանցեք դրանք գրանցման կետերում և փոխանակեք CinemaStar կամ KinoPark կինոթատրոնների 2 տոմսի հետ: Գրանցեք հնարավորինս շատ կտրոններ և բացի երաշխավորված նվերներից հնարավորություն ստացեք մասնակցել խաղարկությանը և շահել Փարիզի Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար՝ գարնանային հանգստյան օրերն ընտանիքով անցկացնելով Փարիզում:
Կտրոնների գրանցումները կարող եք կատարել մարտի 8-ից ապրիլի 14-ը` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-20:00-ը Դալմա Գարդեն Մոլում և Երևան մոլում, որտեղից էլ կստանաք կինոթատրոնների տոմսերը:
Գլխավոր մրցանակը՝ Դիսնեյլենդի ուղևորություն 4 անձի համար, կխաղարկվի պատահականության սկզբունքով Random Picker ծրագրի միջոցով ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին: Հաղթողի անունը կհրապարակվի նույն օրը՝ www.mastercard.am կայքում:
Իրականացրու՛ երազանքդ, գնումներ կատարիր IDBank-ի Mastercard-ով և ամբողջ ընտանիքով հնարավորություն կունենաս բացելու World Disney Studios Park-ի գլխավոր դարպասները և անցկացնելու գլխապտույտ հանգստյան օրեր աշխարհի ամենահեքիաթային կետերից մեկում:
IDBank-ի Mastercard քարտերը կարելի է ձեռք բերել Բանկի ցանկացած մասնաճյուղում։
Մանրամասները Բանկի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am