IDBank-ը 2019-ին ևս կշարունակի մնալ պարտատոմսերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը


IDBank-ը 2019-ին ևս կշարունակի մնալ պարտատոմսերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը

  • 15-03-2019 16:37:34   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
 
Բանկը հաջողությամբ ավարտել է 2019 թ․-ի 1-ին թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։
 
Տեղաբաշխումը սկսվել է փետրվարի 20-ին և ավարտվել է մարտի 14-ին՝ նախատեսվածից շուտ։ Տեղաբաշխվել է 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս։ 2019թ. 1-ին թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 6 ամիս է, իսկ արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ տարեկան 5,25%, որը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։
 
IDBank-ի Վարչության նախագահի տեղակալ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ գնալով ավելի շատ հաճախորդներ են որպես խնայողական գործիք ընտրում հենց IDBank-ի պարտատոմսերը, և տարիների փորձը ցույց է տալիս, որ պահանջարկը մշտապես գերազանցում է առաջարկը։ Հատկապես, որ Բանկը իր պարտատոմսերը գնած հաճախորդներին մշտապես պատրաստ է ընդամենը 1 տոկոսային կետով բարձր տոկոսադրույքով պարտատոմսերի գրավադրմամբ վարկ տրամադրել։ «IDBank-ը շարունակելու է պահպանել շուկայում առաջատար դիրքերը և հաճախորդներին այս տարի ևս առաջարկելու է պարտատոմսերի նոր տրանշեր։ Տվյալ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային Բորսայում»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։ 
 
IDBank-ը պարտատոմսերի առաջին տրանշը թողարկել է 2016 թ․-ին, որից հետո իրականացրել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի ևս 6 տրանշի թողարկում՝ ընդհանուր ծավալը հասցնելով 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի։ 
 
2019 թ․-ի 1-ին թողարկման պարտատոմսերի ծրագրային Ազդագրի, Ազդագրի լրացումների եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ ww.idbank.am հասցեով։ 
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ