Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը


Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

  • 18-03-2019 17:13:46   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես` քննարկվել է գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը և հետագա ծրագրերի իրականացման ոլորտները:
 
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են, և կառավարության ծրագրում սահմանված ուղենիշերն ու առաջնահերթությունները թույլ են տալիս ակնկալել առավել բարձր արդյունքներ:
ԱԶԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանկի հետ փոխգործակցությունը նպատակային ծրագրերի և փորձի փոխանակման շրջանակներում կնպաստի բարեփոխումների իրականացմանը և կարողությունների զարգացմանը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն