Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին


Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

  • 18-03-2019 17:30:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
 
Նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության ակտիվ դերակատարումը Միացյալ Նահանգների հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
Վան Կրիկորյանն իր հերթին նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը շարունակում է գործուն մասնակցություն բերել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին՝ ակտիվորեն աշխատելով ԱՄՆ կառավարական կառույցների և ինստիտուտների հետ:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն