Հովհաննես Մութաֆյան. «Ճարտարապետությունը նաև արվեստ է»


Հովհաննես Մութաֆյան. «Ճարտարապետությունը նաև արվեստ է»

  • 18-03-2019 17:47:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2019թ. մարտի 16-ին տեղի ունեցավ ‹‹Անցած ճամփա›› հանդիպումների շարքի 2-րդ հանդիպումը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութան հիմնադիր-գլխավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի հետ:
 
Հովհաննես Մութաֆյանը երիտասարդներին ներկայացրեց իր անցած ուղին և հեղինակած ճարտարապետական նախագծերը, մանրամասնորեն խոսեց դրանց առանձնահատկությունների մասին:
 
Մասնագիտական ընտրությանը վերաբերող հարցին Հ. Մութաֆյանը պատասխանեց.
 
«Ես ծնվել եմ արհեստագործի ընտանիքում: Մայրս դերձակ էր, հայրս՝ խառատ: Ծնողներս և ես չգիտեինք, թե ինչ բան է ճարտարապետը: Ընտանեկան ժողովի ժամանակ որոշվեց դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարության ֆակուլտետ: Այնտեղ միայն մի խնդիր կար՝ գծագրությունը: Նկարել կարողանում էի, մաթեմատիկայից լավ էի, բայց գծագրությունից թերանում էի: Այդպես սկսեցի պարապել և ընդունվեցի բարձր գնահատականներով»:
 
 
Պարոն Աճեմյանը, խոսելով Հ. Մութաֆյանի նվիրվածության մասին, նշեց.
 
«Սահմանափակ թվով մարդիկ կան, որոնց նվիրվածությունը բարոյական բավարարվածություն է տալիս, և սա շատ մեծ արժեք է, մարդկային առաքինություն: Սիրելի ճարտարապետ ընկերս այդպիսի անհատներից մեկն է, որ ոչ միայն իր մասնագիտությամբ բարձր կոչում ունի, ոչ միայն վաստակավոր է, այլ վաստակաշատ:
 
Մասնակիցների խոսքերով՝ հումորով լի, ուսուցողական ու լուսավոր հանդիպում էր: Այլ կերպ լինել չէր կարող, երբ խոսքը գնում է Հ. Մութաֆյանի մասին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն