Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության տնօրենին

19-03-2019 09:48:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
 

Ողջունելով հյուրերին` Տիգրան Ավինյանն ասել է,
որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել վերջերս Բրյուսել ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Լորուենս Մերեդիթն նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում և ուսումնասիրելու թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել  ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:
 
Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:
 
Վերջում կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել ակտիվ երկխոսությունը վերոնշյալ թեմաների շուրջ:
 
 
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 252 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար