Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

19-03-2019 13:49:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լիոնել Ռապելին։ 
 
Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Եվրոպական ներդրումային բանկի գործընկերներին և ևս մեկ անգամ իմաստավորել փոխադարձ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանում էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, սահմանային անցակետերի արդիականացման, կոշտ կենցաղային թափոնների
կառավարման, տարբեր համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ ԵՆԲ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությունը և հավելել.«Վստահ եմ, որ եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը մեր տնտեսությանը հաղորդելու է նոր շունչ, նոր որակ և կարևոր նախադրյալներ է ստեղծելու մեր հարաբերությունների հետագա խորացման ու սերտացման համար»։    
 
Իր հերթին Լիոնել Ռապելը շնորհակալություն է հայտնել հանդիպման առաջարկն ընդունելու համար և նկատել, որ ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններն ու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության հեռանկարը նոր թափ է հաղորդում ինստիտուցիոնալ համագործակցության ծրագրերին։ Լիոնել Ռապելը համոզվածություն է հայտնել, որ ԵՆԲ-ի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն ու տեխնիկական աջակցության միջոցները կնպաստեն Հայաստանի համար առաջնահերթ լուծում պահանջող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի իրագործմանը՝ վերահաստատելով այս ուղղություններով ՀՀ նոր կառավարության կողմից գործադրվող ջանքերին
ԵՆԲ-ի աջակցությունը։  
 
Հանդիպման ընթացքում կողմերն ուրվագծեցին ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար