Քննարկում՝ նվիրված Թուրինի գործընթացին.ԿԳՆ

19-03-2019 14:13:50   | Հայաստան  |  Հասարակություն
«ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրինի գործընթացին, որի նպատակը տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով  Եվրոպական միության գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի հետագա զարգացումները նախանշելն է: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումները, գնահատել  առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա և համաձայնեցնել ապագա գերակայությունները:
 


Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետ
ական գործակալության, ՄԿՈՒ Զարգացման ազգային կենտրոնի, արհմիությունների, գործարար շրջանակները ներկայացնող միությունների, միջազգային դոնոր և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ: Միջոցառման նպատակն էր՝ նախնական քննարկումներ սկսել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի  բարեփոխումների հիմնական նպատակների շուրջ  և  ներկայացնել 2018-2020թթ. Թուրինի գործընթացի նպատակներն ու ռազմավարական կողմնորոշիչները: ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ
Աղբալյանը տեղեկացրել է, որ 2010 թվականից Հայաստանի մասնագիտական ուսուցման ոլորտը մասնակցում է Թուրինի գործընթացին, որը 2 տարին մեկ թարմացվող Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող գործընթաց է: Այժմ մեկնարկել է 2018-20 թթ. փուլը: «Թուրինի գործընթացի հիմնական ուղղությունները հանդիսանում են տվյալների հավաքագրումը և դրանից բխեցնելով` հետագա բարեփոխումները: Եթե գնահատելու լինենք նախորդ տարիների գործընթացը, հենց այդ տվյալների հավաքագրումով և Ազգային զեկույցից են բխել մասնագիտական կրթության ուսուցման հետագա բարեփոխումները»,-նշել է նա:
 
«ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկման ընթացքում Թուրինի գործընթացի 2018-2020թթ. փուլը, դրա հիմնական առանձնահատկություններն ու իրականացման եղանակները ներկայացրել են ԵԿՀ Հայաստանի ծրագրերի համակարգող Դիդիե Ժըլիբերը և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, իսկ 2016թ. բացահայտումներն ու երաշխավորությունները և 2019թ. հնարավոր խնդիրները՝ Թուրինի գործընթացի ազգային փորձագետ Արամ Ավագյանը: Այնուհետև տեղի են ունեցել խմբային քննարկումներ՝ Ազգային զեկույցի շրջանակի և ցուցիչների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են երկրի զեկույցում կատարվելիք ներդրումները և հաշվետվության ժամանակացույցը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար