Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. Արմեն Սարգսյանը


Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. Արմեն Սարգսյանը

  • 19-03-2019 15:29:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
 
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում:
 
 
Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»:
 
Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն