Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է
19-03-2019 15:36:27 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
1920 թվականի մարտի 19-ին` բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Այդ օրը Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերության կանոնադրությունը:
Արդեն 99 տարի է՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` համախմբելով մարդասիրության ուժը` բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:
ՀԿԽԸ-ն լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, գործունեություն է ծավալում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ հիմնական շահառու խմբերն են․
առավել խոցելի տարեցներ
քաղաքային և գյուղական խոցելի համայնքների բնակիչներ