Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար

19-03-2019 17:01:19   | Կոտայքի մարզ  |  Իրավունք
 


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է 39-ամյա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է նախկին ամուսնուն:
 
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել
է նախկին ամուսնու հետ՝ ծնված 1965  թվականին:
 
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ հարվածներ հասցնելով կնոջ գլխի և կրծքավանդակի շրջաններին, ինչին միջամտել են այդ պահին տանը գտնվող անչափահաս երեխաները՝ թույլ չտալով, որ հայրը շարունակի ծեծի ենթարկել իրենց մորը:
 
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
 
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար