Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Վլադիմիր Աղայանին

19-03-2019 17:07:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Մարտի 19-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանին:
 
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ ներկայացրեց սփյուռքի նախարարության կարգավիճակի փոփոխությունը, նոր ձևաչափի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ապագա գործունեությունը և ուղղությունները, նշեց, որ վարչապետի աշխատակազմում ընդգրկված գրասենյակը համակարգելու է 12 նախարարությունների՝ սփյուռքի մասով ծրագրերը, իրականացնելու է մշտադիտարկում, ամրապնդելու է կապը հայ համայնքների հետ:
Այս համատեքստում Տեր Գրիգորյանը շեշտեց Ռուսաստանի հայ համայնքի, նրա հետ նոր ձևաչափով սերտ համագործակցության կարևորությունը: 
 
Ահա այդ նպատակով էլ նախարարությունը ցանկանում է մոտ ապագայում տեսակապով հանդիպում ունենալ  Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության եզրերը, անել առաջին գործնական քայլերը, նաև նախապատրաստվել միության հետ նոր հուշագրի կնքմանը:
 
Վլադիմիր Աղայանը անդրադարձ կատարեց միության կատարած աշխատանքներին, ապագա ծրագրերին, կարևորեց հեղափոխության ենթատեքստում յուրաքանչյուր հայի տեղն ու դերը: «Սփյուռքը ստեղծվել է մեր ազգի դժբախտության արդյունքում, սակայն այսօր այն մեր առավելությունն է: Այժմ պետք է ակտիվացնել սփյուռքը»,-նշեց Վլադիմիր Աղայանը՝ ընդգծելով անկախ Հայաստանի դերը սփյուռքում էթնիկ վերազարթոնքի գործում: 
 
Կողմերը կարևորեցին հատկապես աշխատանքը Ռուսաստանում հայ ինքնության պահպանման ուղղությամբ: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ սպասվում է ծավալուն և երկարաժամկետ հեռանկարով համագործակցություն՝ ձևավորելով միասնական օրակարգ և աջակցելով հայ համայնքին:
 
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը շեշտեց, որ բաց են համագործակցության համար, կմշակվեն գործակցության վերաբերյալ առաջարկներ և կդրվեն քննարկման:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար