Հրաձիգների Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19-03-2019 17:10:02   | Խորվաթիա  |  Սպորտ
Խորվաթիայի Օսիեկ  քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում  երեկ՝ մարտի 18-ին, վազող թիրախ ձևի խառը վազք վարժության մեծահասակների պայքարում Լիլիթ Մկրտչյան-Գոհար Հարությունյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը, հավաքելով 1607 միավոր, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
 


Վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը 541 միավորով գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը 535 միավորով՝ 10-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը 531
միավորով՝ 11-րդ տեղը:
 
Նույն օրը ատրճանակ ձևով մրցող մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը  թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում 747 միավորով զբաղեցրել են 20-րդ տեղը:
 
Նշենք, որ մարզիկները Խորվաթիա են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Մինչև մրցավայր մեկնելը հայ հրաձիգները մարզիչների գլխավորությամբ փետրվարի 1-ից 16-ը ուսումնամարզական հավաք են անցկացրել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում: 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 549 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար