Քննարկվել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր


Քննարկվել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր

  • 19-03-2019 17:11:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 
ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր:
 
Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր: 
 
Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն