ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են օրինագծեր


ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են օրինագծեր

  • 19-03-2019 17:39:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այս օրերին Արցախի Հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում նիստեր՝ շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ձևավորելու նպատակով:
 
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Ժաննա Գալստյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
 
Նախագծերը հանձնաժողովին է ներկայացրել ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը:
 
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
 
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
 
Այնուհետև քննարկվել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացրած՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Այս նախագծի վերաբերյալ դիրքորոշումը հանձնաժողովը թողել է ԱԺ լիագումար նիստին:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
-- 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն