Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որևէ պրոբլեմ չի լինելու. Վարչապետ Նիկոլ Փաշինյան


Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որևէ պրոբլեմ չի լինելու. Վարչապետ Նիկոլ Փաշինյան

  • 19-03-2019 18:00:23   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ոչ մի կասկած խնդրում եմ չունենալ՝ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որևէ պրոբլեմ չի լինելու: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ 4.5 ժամ տևած ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ լրատվամիջոցներից վրեժխնդիր լինելու մասին մամուլում շրջանառվող լուրերը չեն արտացոլում իրականությունը: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով, եթե իրենք ցանկանային իսկապես վրեժխնդիր լինել, ապա կլինեին, քանի որ դրա համար ունեցել են ամենահարմար պահը և առիթը, ինչպես նաև բոլոր գործիքները: 
 
«Մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ձևավորվի՝ կառավարությունից անկախ: Ինչու դա մենք չենք անում բյուջեով, որովհետև այդ դեպքում կստացվի, որ տրամադրվող ֆինանսական լծակներով ուզում ենք վերահսկողության տակ առնել լրատվամիջոցներին»,- նկատեց վարչապետը:
 
Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանում լրատվության աջակցության անկախ հիմնադրամի ստեղծումը ոչ թե արշավ է լրատվամիջոցների դեմ, այլ գործընկերության հրավեր: 
 
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ Հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առ ու ծախի պրոցես է տեղի ունեցել, ինչի արդյունքում հաճախ լրատվամիջոցներն են բոյկոտում քաղաքական գործիչներին և հակառակը, հետևաբար խնդիրը պետք է լուծել երկխոսության միջոցով գործընկերության ընդհանուր և կոմպրոմիսային դաշտում: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն