«Օրվա թեման». Ցավոտ հետևանքներով սկիզբ. Երևանը վերադարձնում են տերերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19-03-2019 18:20:33 | Հայաստան | Օրվա թեման
Երևանի նոր իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաքին են վերադարձնելու երբեմնի մշակութային դիմագիծը: Երկար տարիներ շատերի համար անհնար թվացող այդ գործընթացն ի վերջո սկսված է:
Առաջին հերթին մաքրվում է Օպերայի և բալետի Ազգային թատրոնի շենքի հարակից տարածքը՝ քաղաքապետի բնորոշմամբ՝ այն ազատագրվում է, որպեսզի կանաչապատվի:
Սրճարանների ապամոնտաժումը, բնականաբար, չէր կարող անխոչընդոտ անցնել. պայմանագրի դադարեցման մասին ծանուցում այդ հատվածում գործունեություն ծավալող սրճարանատերերը նախապես էին ստացել, սակայն տարածքը ինքնակամ լքելու պահանջը չցանկացան կատարել. փողոցներ փակեցին, ընդվզեցին: Քաղաքապետարանը մինչդեռ անցավ գործի:
Եվ այսպես՝ մի կողմից քաղաքային իշխանություններն են իրենց պնդումներով, որ Երևանն արդեն տեր ունի և թույլ չեն տալու աղավաղել մայրաքաղաքի դիմագիծը, մյուս կողմից աշխատանքից զրկվող քաղաքացիներն են:
Մի կողմից օրինականություն հաստատելու և միայն օրենքով գործելու իշխանությունների կամքն ու հանրային պահանջն է, մյուս կողմից այդ օրինականության հաստատման ցավոտ գործընթացից տուժող քաղաքացիները.
Իսկ ինչպես վարվել, որպեսզի Հայաստանում և օրենքի գերակայություն հաստատվի, և քաղաքացին չտուժի: