Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչին


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցչին

  • 19-03-2019 18:54:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լիոնել Ռապային:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է կառույցի հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանը և ԵՆԲ վարկային միջոցներով էներգետիկ, ճանապարհային և ոռոգման ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող  ծրագրերը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակադրված է նոր ազդակ տալ վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ առավելագույնս հասնելով նրան, որ դրանք կյանքի կոչվեն նախապես պլանավորած ժամկետներում:
 
Հյուրի խնդրանքով Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին:
 
Զրուցակիցները պայմանավորվել են ուսումնասիրել կրթության և առողջապահության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն