Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքում տեղադրված արագաչափ սարքը


Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքում տեղադրված արագաչափ սարքը

  • 20-03-2019 11:04:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված, երկու ուղղություններով գործող արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
 
 
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Հասարակություն