Անցկացվել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի նիստը


Անցկացվել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի նիստը

  • 20-03-2019 11:34:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:
 
Նիստի ընթացքում կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:
 
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
 
Այս տարի լրանալու է խաղերի անցկացման քսանամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են:
 
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն