ԵԱ. Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների թվում

20-03-2019 11:52:05   | Մակեդոնիա  |  Սպորտ
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները:
 


Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ
Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:
 
Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների թվում են:
 
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար