Աշոտ Կարապետյանը երկրորդ մեդալն է նվաճել Թուրքիայում


Աշոտ Կարապետյանը երկրորդ մեդալն է նվաճել Թուրքիայում

  • 20-03-2019 11:55:11   | Թուրքիա  |  Սպորտ

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել է Թուրքիայում անցկացվող մրցաշարի հսկա ոլորավայրէջքում:
 
Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 3.49 վայրկյան է հետ մնացել մրցաշարի հաղթողից:
 
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Արսեն Ղազարյանը՝ 12-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 25-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 27-րդ:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ լեռնադահուկորդները Թուրքիայում հանդես էին եկել նաեւ ոլորավայրէջքում: Լավագույն արդյունքը գրանցել էր Աշոտ Կարապետյանը, որը գրավել էր երկրորդ տեղը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play