5.7 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք. կան տուժածներ


5.7 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք. կան տուժածներ

  • 20-03-2019 14:17:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մարտի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:
 
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
 
Ըստ "РИА Новости" լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ և մասնակի ավերվել հին շինություններ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play