ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը


ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը

  • 20-03-2019 14:20:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն և լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն: 
 
 Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը  վստահեցրել է, որ քաղաքացու կողմից նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
  ՔԿ նախագահի տեղակալը Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում ուսումնասիրել քաղաքացու կողմից բարձրացված հարցերը և դրանց տալ հանգամանալից պատասխաններ:
 
 
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play