Մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները 2019 թ հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել

20-03-2019 14:27:29   | ԱՄԷ  |  Սպորտ
2019 թվականի մարտի 8-ից 22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել:
 


Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը (մարզիչ՝ Հմայակ Հայրապետյան): Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100
մ վազք մրցաձևում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզ մեդալ է նվաճել (մարզիչ՝ Էրիկ Մարտիրոսյան):
 
Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից յուրաքանչյուր տարի ստանում է 2 մլն դրամ պետական աջակցություն՝ ՀՀ առաջնություններ կազմակերպելու և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:
 
Նշենք, որ հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019 թվականի հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել են 190 երկրներ 7500 մարզիկներ:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար