Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են


Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են

  • 20-03-2019 17:20:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ՀՀ կրթության և գիտության նախարարություն  ուղղված հարցումների`  տեղեկացնում ենք, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է:
 
ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի  բացթողնված դասերը լրացնել  հավելյալ դասընթացներով:
 
«Նոյյան Տապան»-ը  կապ  հաստատեց  տնօրենի պարտականությունները կատարող  Արմեուհի Ալեքսանյանի և նախկին տնօրեն Կառլեն Հայրապետյանի հետ։ 
Արմենուհի Ալեքսանյանը նշեց,  որ դասադուլը դադարեցրել են՝ չհրաժարվելով իրենց պահանջից,  իսկ  նախկին տնօրենն էլ անձամբ  է հորդորել վերսկսել դասերը։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն