Անթույլատրելի է ատելության այդպիսի դրսևորումը Նիկոլի դստեր նկատմամբ. Սյուզաննա Սիմոնյան


Անթույլատրելի է ատելության այդպիսի դրսևորումը Նիկոլի դստեր նկատմամբ. Սյուզաննա Սիմոնյան

  • 20-03-2019 15:11:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Անթույլատրելի է ատելության այդպիսի դրսևորումը Նիկոլի դստեր նկատմամբ: Քննադատեք հորը՝ այս կամ այն սխալի համար: Բայց Մարիամին ինչո՞ւ եք նման անվայել վերաբերմունքի արժանացնում: Լրատվականներին խորհուրդ եմ տալիս մաքրել այդ աղբը: Ինչո՞ւ եք երիտասարդ աղջկա զգացմունքների հետ խաղում: Չէ՞ որ դա կարող է խորը հետք թողնել նրա հոգում: Ամեն մեկիդ մեջ մարդուն հոշոտելու պատրաստ արյունախում մարդասպան է նստած: ՄԱՔՐՎԵՔ, Ի ՎԵՐՋՈ»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը