Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա


Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա

  • 20-03-2019 16:33:06   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած  պատվիրակությունը, որը մարտի 18-21-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, մարտի 20-ի առավոտյան հանդիպում է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության հիմնադրամի (SWP) տնօրեն Ֆոլքեր Փերթեսի  ու Արեւելյան Եվրոա եւ Եվրասիա գիտահետազոտական խումբը ներկայացնող փորձագետների հետ:
 
Այս գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է Գերմանիայի անկախ հետազոտական ինստիտուտ, որը խորհրդատվություն է տրամադրում Բունդեսթագին եւ Գերմանիայի դաշնային կառավարությանը` արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ:
 
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված  զարգացումներն ու ուրվագծվող առաջնահերթությունները:
 
Հանդիպման ընթացքում ԱԺ պատվիրակության անդամները եւ փորձագետները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսական բարեփոխումներին, տարածաշրջանային անվտանգությանը, վիզաների ազատականացմանը վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն