ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին
20-03-2019 16:35:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
lragir.am ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը նշել է, որ առայժմ դժվար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարը:
«Բելառուսի թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և որոշումների կայացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախագծերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին», – ասել է նա:
Տեղեկացնենք, որ Բելառուսն առաջադրել է Ալեքսանդր Զասի թեկնածությունը: