Ucom-ում «Հաճախորդի միջազգային օրը» 4 օր շարունակ է նշվելու

20-03-2019 18:38:45   | Հայաստան  |  Կազմակերպություններ
 

 
Հաճախորդի միջազգային օրվա առթիվ մարտի 19-22-ը Ucom ընկերության ղեկավար անձնակազմն այցելելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով սփռված վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ղեկավար անձնակազմի թվով 94 աշխատակից 4 օրվա ընթացքում աջակցելու է առաջնային գծի գործընկերներին, անձամբ զրուցելու հաճախորդների հետ, ծանոթանալու վերջիններիս հուզող խնդիրներին, առաջարկելու լուծումներ և սպասարկման բարելավման ուղիներ։
 
«Քանի որ Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, մեր ղեկավար անձնակազմը պարբերաբար այցելում է Հայաստանի բոլոր մարզերում գտնվող սպասարկման կենտրոններ, իսկ այս տարի առաջին անգամ առանձնահատուկ կերպով նշում է Հաճախորդի միջազգային օրը։ Այս շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ ընդգծում ենք թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված
4989245053079035">
կապի բաժանորդների կարևորությունը մեր ընկերության զարգացման ճանապարհին և արժևորում ենք մեր թիմակիցներին: Քանի որ ինքներս էլ հանդիսանում ենք մեր ընկերության հաճախորդները, փորձում ենք ավելի արդյունավետ ճանապարհներ գտնել խնդիրների լուծման համար։ Այդպիսի լուծումներից են, օրինակ, բազմաթիվ հնարավորություններով հագեցած Ucom և uPay հավելվածները», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Հաճախորդի օրվա շրջանակներում միայն մարտի 19-ին գործել է 10% գնիջեցման պայմանը սմարթֆոնների լայն տեսականու համար, անկախ այն փաստից, թե նախընտրելի մոդելը ձեռք է բերվել կանխիկ, թե ապառիկ, բաժանորդագրությամբ, թե առանց բաժանորդագրության տարբերակով։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ֆիքսված ծառայությունների հետ կապված խնդիրներով դիմելիս հաճախորդները հնարավորություն են ունենալու բոլորովին անվճար ստանալ 3000, 6000 կամ 7500 դրամ արժողությամբ վճարովի ծառայությունները։ Ucom-ի ղեկավար անձնակազմը նաև շնորհավորելու է շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների ծննդյան տարեդարձը՝ ավանդաբար տրվող նվերներին ի հավելումն տրամադրելով լրացուցիչ 1 ԳԲ գերարագ ինտերնետ և 100 ներցանցային SMS-հաղորդագրություն։ Իսկ Ucom-ի հեռուստատեսային ծառայություններից օգտվող բաժանորդներն ի լրումն 5 անվճար ֆիլմի ստանալու են «Տեսավարձույթ» բաժնում ևս 5 ֆիլմ անվճար դիտելու հնարավորություն։ 
 
«Չափազանց բարձր գնահատելով հաճախորդների վստահությունը՝ Ucom-ը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը ծառայությունների և սպասարկման որակի բարելավման նպատակով և աշխատում է երկարաժամկետ լուծումներ գտնել հաճախորդների գոհունակության մակարդակը բարձր պահելու համար։ Առանց հաճախորդի կողմից տրամադրված հետադարձ կապի չկա սպասարկում, չկա ծառայություն, չկա պրոդուկտ», - շեշտում է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար