Անցկացվել է «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը


Անցկացվել է «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

  • 21-03-2019 13:57:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մարտի 20-ին` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ»  մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը և հավաստագրերի հանձնումը:
 
Առաջին հորիզոնականը կիսեցին` Այնթապի № 1 միջնակարգ դպրոցի «Պատանի աշխարհագրագետներ», Արարատի մարզի Գեղանիստի դպրոցի «Գեղանիստ էկոթիմ»,  Գյումրու № 19 հիմնական դպրոցի  «Իրազեկ սերունդ», Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի «Հպարտ սյունեցիներ», Լոռու մարզի Վանաձոր № 8 հիմնական դպրոցի «Աղետիկ»,  Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի «Բյուրեղ» և Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի «Էպիկենտրոն» խմբերը:
 
2-րդ հորիզոնականը կիսեցին` Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան №2 միջնակար դպրոց ի «Բնասեր», Երևանի Գ. Մարգարյանի անվան հ.94 ավագ դպրոցի «Երկրաշարժի գուշակներ», Բալահովտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի «Սեյսմոակտիվ», Կաթնաղբյուրի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի, «Փյունիկ», Մայր Աթոռի Էօրնեկեան դպրոցի  «Գեո Ատմա»,  «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի «Փոքրիկ Իշխան» խմբերը:
 
3-րդ հորիզոնականը կիսեցին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայի «ՔՊ-16»,  Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի «Եվրասիա», Հակոբ  Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Վ. Թեքեյանի անվան № 92 դպրոցի «Թեքեյանցիներ»,  Շիրակացու ճեմարան գիտակրթական համալիրի «Անանիա Շիրակացի», Երևանի Ա. Մյասնիկյանի անվան № 66 հիմնական դպրոցի «Պատանի բնագետ» , Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի «Վերածնունդ», Ս. Շահումյանի անվան № 1 դպրոցի, Գառնի բանավանի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի «Բաշ Գառնի», Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցի «Անի», Երևանի Հովհ.Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցի «Կրտսեր երկրաբաններ» խմբերը:
 
Բոլոր  մրցանակակիրները ստացան հավաստագրեր, ակադեմիկոս Իվան Մաղաքյանի  «Записки геолога», վաստակավոր երկրաբան  Կորյուն Մկրտչյանի «Երկրաշարժ» գրքերը, Մանկական հանրագիտարան, բրածոներ,  բնապահպանական օրացույցներ: 
 
Մասնակիցների տեսական գիտելիքների խորացման համար հետագայում կազմակերպվի այցելություն «Գառնի Երկրաֆիզիկական Դիտարան», Սպիտակ աղետի գոտի՝ դիտարկելու երկրաշարժի  երկրաբանական հետևանքները, հիմնական սեյսմոգեն բեկվածքը, որը  ընդհատումներով արտացոլվել  է երկրի մակերեսին  Գեղասար-Սպիտակ հատվածում: Իրականացվելու  են նաև կրթական  ծրագրեր  Երկրաբանական թանգարանում:
 
«Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց, փորձ և հեռանկարներ»  մրցույթ-միջոցառումն իրականացվեց  ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի  հետ համատեղ:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն