Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպ է կուտակվում, և այդ ամպերն ինձ չեն անհանգստացնում. Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպ է կուտակվում, և այդ ամպերն ինձ չեն անհանգստացնում. Դավիթ Սանասարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-03-2019 15:39:21   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Իմ գլխին 11 տարի է՝ սև ամպ է կուտակվում, և այդ ամպերն ինձ չեն անհանգստացնում»,- մարտի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Դավիթ Սանասարյանը: 
 
Վերջինս անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իր նկատմամբ հարուցած վարույթի գործով կայացված որոշմանը՝ նկատեց, որ Հայաստանում էթիկայի հանձնաժողովը վերջապես կատարում է իր լիազորությունները. 
 
«Եվ ես ամեն ձևով կնպաստեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ նաև մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն: Ես ինքս ասացի՝ տեսնեմ քանի վարույթ է հարուցվել, դուք ինքներդ հետաքննություն արեք և կհամոզվեք, որ նախկինում փաստորեն չի գործել այդ կառույցը, մի քանի պաշտոնյայի մասով է եղել: Արամ Սիմոնյանի շնորհիվ այդ կառույցը սկսեց գործել, մեր իշխանության շնորհիվ: Ես չեմ ընդունում որոշումը և դատական կարգով վիճարկելու եմ»,- ընդգծեց ՊՎԾ ղեկավարը:
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն