ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը,ՀԺ
21-03-2019 16:35:45 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը:
Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ հետագա ընթացքի մասին կտեղեկացնեն արդյունքներից հետո:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Նամակում Շիրխանյանը 23 կետերից ներկայացրել է 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը:
Մասնավորապես, նա Քոչարյանին մեղադրում է արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում է պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով:
Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»:
Քոչարյանին ուղղված Շիրխանյանի նամակն ամբողջությամբ՝ այս հղումով: