Մանե Ադամյանն ընդունել է Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը


Մանե Ադամյանն ընդունել է Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը

  • 21-03-2019 17:20:38   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղար Իոաննիս Բրախոսի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում ընդգծվել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը և առաջարկվել է հերթական նիստն անցակցնել Երևանում։
 
Կողմերը նշել են, որ հայ-հունական հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների հնագույն ժամանակներից եկող բարեկամության ամուր հիմքի վրա, որն էլ ավելի կամրապնդվի երկկողմ փոխայցելությունների շնորհիվ: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը տնտեսության մի շարք ոլորտներում: 
 
Նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ներկայացրել է Հայաստանի՝ որպես կապող կամրջի հնարավորությունները՝ ԵՄ-ԵԱՏՄ-ԻԻՀ-Մերձավոր Արևելք տնտեսական հարաբերությունները կազմակերպելիս, ինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիների պայմանները։
 
Հանդիպման ավարտին, կարևորելով քննարկված թեմաները՝ կողմերը պայմանավորվել են հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել՝ միմյանց ներկայացնելով հստակ առաջարկություններ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն