Մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օրն է


Մարտի 22-ը՝ Ջրի համաշխարհային օրն է

  • 22-03-2019 11:35:39   | Հայաստան  |  Հասարակություն

Այս տարի, արդեն 26-րդ անգամ, միջազգային հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը: Այն սահմանվել է ՄԱԿ-ի որոշմամբ 1993թ.-ին՝ այս ռեսուրսի ամենակենսական նշանակությունը կյանքի համար կարեւորելու նպատակով: 
 
Տարվա կարգախոսն է՝ «Չանտեսելով եւ ոչ մեկին». մի կարգախոս, որը շատ արդիական է ու պարտավորեցնող նաեւ Վեոլիա Ջուր ընկերության համար, որի ղեկավար կազմն այսօր հավաքվել է հերթական տարեկան աշխատաժողովի՝ քննարկելու 2018թ. արդյունքները եւ նախանշելու ընթացիկ տարվա ծրագրերը:
 
Համոզված ենք, որ ջրմուղագործներն իրենց մեջ ուժ կգտնեն հավատարիմ մնալու ՄԱԿ-ի կարգախոսին ու տարին կփակեն առավել բարձր ցուցանիշներով:
 
Իսկ թե ինչ ասել է ջուր մարդկության զարգացման համար, վկայում են ՄԱԿ-ի տվյալները: 
 
Ներկայումս աշխարհում 2,1 մլրդ մարդ չունի ջուր տնային պայմաններում:
 
Օրական մինչեւ 5 տարեկան 700 երեխա է մահանում՝ մաքուր ու անվտանգ խմելու ջրի բացակայությունից առաջացած հիվանդությունների պատճառով:
 
Մոտ 159 մլն մարդ ջուր է ստանում ուղղակի բաց մակերեւույթներից՝ լճերից, գետերից, առանց նախապես մաքրելու:
Առնվազն 4 մլրդ մարդ տարվա մեջ նվազագույնը 1 ամիս ջրի խիստ անբավարարություն է զգում:
2030 թվականին մոտ 700 մլն մարդ խմելու ջրի անբավարարության պատճառով կբռնի միգրացիայի ուղին:
 
Մենք, փառք Աստծո, ջուր ունենք: Մնում է ջրամատակարարման համակարգը զարգացնենք ու պահպանենք՝ ոչ միայն մեր, այլեւ հաջորդ սերունդների կարիքները բավարարելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play