Ապրիլի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի միջազգային տնտեսական գիտաժողով


Ապրիլի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի միջազգային տնտեսական գիտաժողով

  • 22-03-2019 16:23:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպական միությունը և ՀՀ Կառավարությունն աջակացում են միջազգային տնտեսական գիտաժողովի անցկացմանը Հայաստանում
 
Երևանում անցկացվող Էկոնոմիկայի և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում ապրիլի 1-ին և 2-ին կանցկացվի միջազգային տնտեսական գիտաժողով՝ տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորման թեմայով: Գիտաժողովի համանախագահերն են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Սերգեյ Մատինյանի անվան տեսական դեպարտամենտի առաջատար գիտաշխատող Դավիթ Սահակյանը և Կիելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Թոմաս Լուքսը:
 
Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել տնտեսության կայուն և արդյունավետ զարգացման ուղիները՝ քաղաքականության, տնտեսության և նորարարությունների պրիզմայի ներքո:  Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի համալսարանների ներկայացուցիչներ, գիտական աշխատողներ և փորձագետներ:
 
Միջազգային տնտեսական համաժողովին ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԱՏՁՄ և WCIT 2019 նախագահ Ալեքսանդր Եսայանը, կառավարության և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:
 
Երևանում անցկացվող էկոնոմիկայի և բիոտեխնոլոգիաների ոլորտին նվիրված ակադեմիական միջոցառումների շրջանակում անցկացվող «Էվոլուցիա և արհեստական բանականություն» և միջազգային տնտեսական գիտաժողովներն իրականացվում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ ՀՀ Կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն