ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը


ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

  • 22-03-2019 18:45:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 22-ին գումարվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
 
Օրակարգը հաստատելուց հետո, նիստի անդամները լսել և քննարկել են  Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
 
Օրակարգային մյուս՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ևս մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արդարադատության նախարարը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել, որոշ խմբագրական շտկումներ են կատարվել: Հանձնաժողովը դրական դիրքորոշում է արտահայտել ներկայացված բոլոր նախագծերի վերաբերյալ:
 
Հաջորդիվ պատգամավորները քննարկել են Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի առաջարկած՝ «Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը ևս պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությանն  է արժանացել:
 
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը ներկայացրել է «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նույնպես արժանացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 
Պատգամավոր Գագիկ Բաղունցի առաջարկած՝ «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» և «Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից հետո հանձնաժողովը որոշեց վերջնական դիրքորոշումը վերապահել ԱԺ հերթական նիստին:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play