Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է սահմանախախտ ադրբեջանցի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին


Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է սահմանախախտ ադրբեջանցի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին

  • 23-03-2019 11:42:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը այցելել է ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին: Այս մասին տեղեկացնում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով
 
Ըստ հանձնաժողովի հաղորդագրության՝ ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին, տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
 
Զրույցի ընթացքում Կ.Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:
 
Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը