Գեղամ Գևորգյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին


Գեղամ Գևորգյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին

  • 23-03-2019 13:23:05   | Հայաստան  |  Հասարակություն

 
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին: Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և ենթակա կառույցների ներկայացուցիչները:
 
Նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման,  աղբահավաքման և կանաչապատման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի անվան պանթեոնում։
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Հասարակություն