Չհայտարարված այցեր «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ հացադուլ հայտարարած և ազատությունից զրկված այլ անձանց հետ

23-03-2019 13:53:24   | Հայաստան  |  Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ինայց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
 


Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 21-իցհացադուլհայտարարած կալանավորված անձի հետ: Հացադուլը պայմանավորված է քրեական գործի քննության, ինչպես նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու պահանջով: Նշվածի կապակցությամբ կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրել է նաև գրավոր բողոք:
 
Ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձի բժշկական փաստաթղթերը, իսկ առողջական
վիճակի հարցերը քննարկվել են բուժանձնակազմի հետ։
 
Այցի ընթացքում տեղիենունեցելառանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով քննությանը, բժշկականօգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելուն, Համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման պայմաններին, պահման պայմաններին,  ինչպես նաև կալանքը կրելու համար այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:
 
Հարցերից շատերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:
 
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված մյուս հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ իրավասու մարմիններին ուղղված գրավոր հաղորդակցությամբ։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար