Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի աղբահանությունը կատարելու հարցում. «Արմենպրես»


Հայկ Մարությանին չի գոհացնում «Սանիթեք»-ի աշխատանքը Երևանի աղբահանությունը կատարելու հարցում. «Արմենպրես»

  • 23-03-2019 14:14:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ բավարար է գնահատում «Սանիթեք» ընկերության աշխատանքը՝ Երևանի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց, որ դրա մասին բազմիցս ասել է:
 
««Սանիթեք» ընկերությանը նկատողություն ենք անում  և ասում, թե ինչ հստակ գործողություններ պետք է անեն:  Քաղաքապետարանի կոմունալ հարցերով վարչությունը ամենօրյա աշխատանքով , ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է այդ ընկերությանը իրենց իսկ սխալները, որպեսզի նրանք ուղղեն: Անկեղծ` մինչև այս պահը իրենք անընդհատ խոսք են տվել, որ կուղղեն և իրապես որոշ չափով ուղղվել է, եթե նկատել եք»,- ասաց Մարությանը:
 
Հարցին` թե արդյոք այլ օպերատորներ ևս ներգրավելու են մայրաքաղաքի մաքրության աշխատանքներին, նա պատասխանեց.
«Երկրորդ օպերատոր պետք է ներգրավվի, իսկ երկրորդ օպերատոր ներգրավելու համար պետք է այս օպերատորի հետ խզել կնքված պայմանագիրը: Մենք այդ գործընթացի մեջ ենք: Եթե մենք ուղղակի խզենք պայմանագիրը` սա մեծ տուգանքների, տույժերի բեռ կլինի քաղաքի վրա, դրա համար մենք մեզ իրավունք չենք վերապահում ուղղակի խզել, այլ ընթացակարգով պետք է դա անել»,- եզրափակեց Մարությանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը