Կայացել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» (ՀՌՄ) հիմնադիր ժողովը

25-03-2019 11:05:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 23-ին, կայացավ «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» (ՀՌՄ) հիմնադիր ժողովը, որի ընթացքում ներկայացվեցին նորաստեղծ կառույցի գործառույթները, առաքելությունն ու գործունեության նպատակները, պետություն-ռեստորանային բիզնես փոխշահավետ համագործակցության ուղիները:
 

Ներկաներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջինը ողջունեց գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ շնորհավորելով համաժողովի մասնակիցներին և մաղթելով հաջողություն հետագա գործունեության ընթացքում:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանն իր խոսքում նշեց, որ այս նախաձեռնությունը պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության հիանալի հարթակ է: Ըստ նախարարի`  նման համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ  գյուղատնտեսության ինտեսիվ զարգացման համար: 
 
Իր ելույթում Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է լինել գործընկեր, փոխադարձ հարգանքի և զիջումների ճանապարհով գտնել ամենաօպտիմալ լուծումը ոլորտի և համայնքների
զարգացման համար: 
 
Համաժողովի նախաձեռնողներից, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր ելույթում նշեց. «Ողջունում եմ ոչ միայն Միության և Միության ստղեծման գաղափարը, այլև՝ մեզ, որ մենք միասին կարողացանք լուծել մեր ոլորտի զարգացումը խաթարող լուրջ խնդիրը, կարողացանք տեր կանգնել մեր շահերին ու ապացուցել, որ այս ոլորտի զարգացումն ապահովողը մենք ենք»:
 
Դավիթ Երեմյանը նշեց նաև մի շարք խնդիրներ, որոնք անհետաձգելի են և կարևոր ոլորտի զարգացման տեսանկյունից՝ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաստատում, խոհարարի և մատուցողի մասնագիտությունների հեղինակության բարձրացում, սպասարկման ոլորտի բարեփոխում, տեղական արտադրողների և գյուղական համայնքների հետ համագործակցություն, հայկական խոհանոցն արտերկրում պատշաճ ներկայացնելը և այլն:
 
 «Այս խնդիրները պետք է դառնան նպատակներ, հանձնարարականներ մեր միության համար։ Եվ մենք դրանք աստիճանաբար լուծելով, կհասնենք հաջողության շնորհիվ մեր միասնության և արդեն՝ շնորհիվ Հայաստանի Ռեստորանների Միության»,-ասաց Դ. Երեմյանը:
 
Խոսելով կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին, Համաժողովի նախաձեռնողներից  “MBG Hospitality”-ի օպերացիոն տնօրեն Աշոտ Բարսեղյանն ասաց. ՙՄիությունը Հայաստանի հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին և ոլորտի պրոֆեսիոնալներին, փորձագետներին միավորող մի հարթակ է լինելու: Այն ներկայացնելու է ինչպես իր անդամների, այնպես էլ ոլորտի բոլոր ներկայացուցիչների շահերը, պարբերաբար քննարկելու ենք ոլորտի հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք ծառացած են մեր առջև և որի շուրջ պետք է համախմբվենք միասնական և համակարգային լուծումներ գտնելու նպատակով՚:
 
Համաժողովի նախաձեռնող խմբի նիստում բաց քվեարկությամբ ընտրվեց Հայկական ռեստորանների միության կառավարման խորհուրդը:  
Ձևավորված կառավարման խորհրդի Առաջին նիստում կընտրվի նաև խորհրդի նախագահը կամ նախագահող խումբը, որը հետագայում կներկայացնի կառույցն ու վերջինիս գործնեության արդյունքները: 
Ներկայացնելով ՀՌՄ սկզբունքները՝ Համաժողովի  նախաձեռնողներից, «Դարգեթ» ռեստորանի  համահիմնադիր  Հովհաննես Դուրգարյանն ասաց. «Վսատհ եմ, որ այստեղ ներկաներից յուրաքանչյուրն ունի իր ներուժն ու պատրաստկամությունը աջակցելու Միությանը: Խորհուրդի բոլոր նիստերը բաց են և ոլորտից յուրքանչյուրը կարող է մասնակցել և ներկայցնել իր առաջարկները»:
 
 
«ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
1. Դավիթ Երեմյան - «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց, «Լավաշ» ռեստորան, «Շերեփ» ռեստորան, «Պանդոկ Երևան գետափին» ռեստորան
2. Արթուր Մարգարյան - «Սալոն» ռեստորան, «Լա Բոհեմ» սրճարան-ռեստորան, «Շառլ» ռեստորան
3. Հովհաննես Դուրգարյան - «Անուշ» ռեստորան, «Դառգետ» գարեջրատուն
4. Արսեն Հովհաննիսյան - «Ասադոր» ռեստորան, «ԹայՎայն Ռեփաբլիք» ռեստորան, «Վայն Ռեփաբլիք» ռեստորան
5. Աշոտ Բարսեղյան - «Էմ Բի Ջի Հոսփիթալիթի» 
6. Տիգրան Սողոմոնյան - «Մեցցո Քլասիք Հաուս Քլաբ»
7. Վարո Մարգարյան - «Դռագոն Գառդեն» ռեստորան
8. Էմիլ Պետրոսյան - «Լ'Օրանժ» բար
9. Տիգրան Յուզբաշյան – «Կարաս – ազգային սննդի ցանց»
10. Բակուր Մելքոնյան - «Արտ Լանչ» ճաշարանների ցանց
11. Արմեն Գևորգյան - «Քոֆիշոփ Քոմփնի»
սրճարան-ռեստորան, «Սպարտա Գիրոս» ռեստորան
12. Անդրանիկ Գրիգորյան - «Ակումբ» («The Club»), «Ին Վինո» գինու բար, «Տապաստան» տապաս-ռեստորան
13. Աշոտ Բաղդասարյան - «Հավանա» ռեստորանային համալիր
14. Վարդա Ավետիսյան - «Կճուճ» ռեստորան, «Լոշ» ռեստորան, «Թավա» ռեստորան
15. Կարեն Դավթյան- «Վիեննա Ռիբս» ռեստորան, «Վիեննա» սրճարան
16. Հակոբ Չոբանյան - «Գենացվալե Պանդոկ» ռեստորանների ցանց
17. Գարիկ Հովհաննիսյան - «Վինոգրադ» պանդոկ
18. Կրիստինա Նազարյան - «Մեր Գյուղը» ռեստորան
19. Ստյոպա Ծառուկյան - «Յասաման» ռեստորան, «Գինետուն» ռեստորան
20. Արսեն Բակլաչյան – «Չայխոնա» ռեստորան
21. Կարեն Մկրտչյան - «Մալխաս ջազ-ակումբ»
22. Հրաչ Մարտիրոսյան - «Սանտա Ֆե» սրճարան, «Պահեստ 33» ռեստորան-բար
23. Նարեկ Ալեքսանյան – «Կուժ» ռեստորան
24. Աշոտ Մարգարյան – «Կակտուս» ռեստորան
25. Լևոն Մարության – «Կասկադ Ռոյալ» ռեստորան և լաունջ-բար
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 295 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար