Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները Իսպանիայում փայլուն հաջողություններ են գրանցել


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները Իսպանիայում փայլուն հաջողություններ են գրանցել

  • 25-03-2019 11:25:10   | Իսպանիա  |  Սպորտ

Մարտի 23-ին, Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում մասնակցեցին 25 պետությունների պատվիրակություններ:
 
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, փայլուն հաջողություններ գրանցեցին՝ զբաղեցնելով հետևյալ հորիզոնականները. 3 մարզիկներ դարձան ոսկե մեդալակիրներ՝ Վահագն Հակոբյան, Մաքս Վլասյան, Անդրանիկ Ստեփանյան: 
 
Դավիթ Կարապետյանն ու Արման Հովսեփյանը դարձան բրոնզե մեդալակիրներ:
 
Սրտանց շնորհավորում ենք մեր երկրի պատիվը բարձր պահողներին՝ գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր բարձունքների նվաճում:
Նոյյան տապան  -   Սպորտ