Մեկնարկել է ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում յոթ հարց է։ Հարցերից երկուսը չզեկուցվող են:
Չզեկուցվող հարցերի մեջ է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի արդյունքում փոփոխությունների իրականացնելու որոշման նախագիծը:
Այս նախագծի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառել և առանց ղեկի տեղափոխման շահագործել ՀՀ տարածքում:
Օրակարգում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: