ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացնելուն օժանդակելու, ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

25-03-2019 13:49:45   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաև առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքեր, դրանց կատարման հանգամանքները և մեխանիզմը. մեղադրանք է
առաջադրվել 27-ամյա տղամարդուն:
 
2018 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թվականին,  հեռախոսազանգի միջոցով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր` 1985թ. ծնված ծանոթին հայտնել է վերջինիցս MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և առաջարկել իր օգնությունը` նրա կողմից այլ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու գործում: 
 
Այդ նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին 2 փաթեթ MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոցի համար պահանջվող գումարը վճարային տերմինալով փոխանցել է իրեն տրված հաշվեհամարին, այնուհետև՝ տեղեկացել Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի վերցնելու մասին:
 
ննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 27-ամյա հիշյալ բնակիչն օժանդակել է թմրամիջոցի մի մասն ապօրինի՝ 4 պատվիրատուներին իրացնելուն, իսկ մյուս մասը՝ պահել իր անձնական օգտագործման համար:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայտարարվել է նախաքննության
ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար