«Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում. hraparak.am


«Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում. hraparak.am

  • 25-03-2019 15:21:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Երեւանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետի ուսանողներն այս պահին դասադուլ են իրականացնում։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ հաստատեցին ֆակուլտետի դեկանատից։
 
Մեզ փոխանցեցին, որ դեկանի տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել է, ինչի հետ ուսանողները համաձայն չեն․ «Դեկանի տեղկալ Էդգար Քալանթարյանը դիմում է գրել, դրա համար դասադուլ են անում։ Դիմումի բովանդակությանը ծանոթ չեմ։ Այս պահին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը հանդիպել է ուսանողների հետ»։ 
 
Այլ տեղեկություններ չհաղորդեցին՝ նշելով, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնեն։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play