Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը (ՖՈՏՈՇԱՐՔ)

25-03-2019 15:41:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մարտի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
 
Եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների` օլիմպիադայի նախնական փուլերում հաղթող ճանաչված
կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները:
 
Շնորհավորելով օլիմպիադայի եզրափակիչ փուլի մեկնարկի կապակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների և ԱՊՀ քարտուղարության ներկայացուցիչները մրցույթի մասնակիցներին մաղթել են հաջողություն, ընդգծելով ոչ միայն մրցակցության, այլև տարբեր պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջև փորձի փոխանակման և համագործակցության հաստատման կարևորությունը։
 
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի անհատական և խմբային առաջադրանքների արդյունքների հիման վրա կընտրվեն լավագույնները: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին։
 
Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները առաջիկա օրերին կայցելեն նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Մատենադարանում, կծանոթանան պատմական բացառիկ փաստաթղթերի և գրքերի պատմությանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 183 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար