Աղետների կանխարգելումը՝ գերնպատակ. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

25-03-2019 16:55:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային:
 
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը:
 
Նախարարն ընդգծեց, որ իր հումանիտար առաքելության մեջ նախարարության գլխավոր անելիքը աղետների հնարավոր կանխարգելումն է: Այդ առումով չափազանց կարևոր է դպրոցներում
համապատասխան գիտելիքների ուսուցումը: 
 
Այս տեսանկյունից առավել քան կենսական է Հանրապետության հանրակրթական  հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների անցկացումը: 
 
Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ այս հարցում կրթության և գիտության նախարարության հետ առկա է նախնական համաձայնություն: 
Ըստ նախարարի՝ աղետների ռիսկի նվազեցմանը կծառայի նաև դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լուսաձայնային և ազդանշանային համակարգերի տեղադրումը:
 
Տանյա Ռադոչան շեշտեց  ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստամությունը բնական և տեխնածին աղետների դեպքում ՀՀ-ին աջակցելու հարցում՝ նշելով, որ  ժամանակակից աշխարհում որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից: 
 
Միջազգային կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ին օժանդակության ծրագրի շրջանակներում 55 դպրոցական հաստատություններին տրամադրվում է աղետների ժամանակ գործողությունների վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն:  
 
Նա տեղեկացրեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեթոդական օժանդակություն է ցուցաբերում աղետների ռիսկի նվազեցման գործում օրենսդրական կարգավորումներում:
 
Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը հույս  հայտնեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում մեր երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 269 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար